▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քլոսն ընդդիմանում է

2017-ի ԱԺ ընտրությունների տարածքների վերաբաշխումն սկսված է. Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը  որոշում է, թե ովքեր են լինելու տարածքային ցուցակներում։

Վայոց ձորն այս անգամ նույնպես ՀՀԿ-ն ցանկանում է վստահել ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին ՝ Քլոս մականունով, համոզմամբ, որ նրա  կարգի մեծահարուստի համար  իշխանության համար  ցանկալի մանդատները  ձեռք բերելը խնդիր չէ, նույնիսկ այն դեպքում, եթե սկզբում Հովիկ Աբրահամյանի, իսկ հետո  Սերժ Սարգսյանի «շվաքի» տակ գործող  պատգամավորն արդեն այնքան էլ չի վայելում այդ տարածաշրջանի ժողովրդի սերն ու հարգանքը։

Եվ ահա՝ Աշոտ Արսենյանին մոտ կանգնած աղբյուրներն ասեկոսեներ են տարածում, թե վերջինիս սրտով չէ այլևս Ազգային Ժողովում լինելն ու դրա համար ֆինանսական զգալի ծախսեր կատարելը:

Սակայն շրջանառվող լուրերի համաձայն, իր այս ցանկության մասին Արսենյանը դեռևս երկմտում է բարձրաձայնել ՀՀԿ-ի վերնախավի առաջ, որտեղ, ըստ երևույթին, համոզված են, որ եթե նույնիսկ Արսենյանը չմասնակցի ընտրություններին, պարտավոր է մասնակցել նախընտրական ու բուն ծախսերին՝ ի հատուցում նախկինում արված կուսակցական «լավությունների»: 

Հիշեցնենք, որ Աշոտ Արսենյանը երկու անգամ՝ 2003-ին  և 2007-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Իսկ  արդեն 2012-ին ՀՀԿ-ն  նրան չընդգրկեց իր համամասնական ցուցակում, այլ գործուղեց 39 ընտրատարածք։

Հատկանշական է, որ  իր պատգամավորական գործունեության երկար ու ձիգ տարիների ընթացքում Աշոտ Արսենյանն  ԱԺ ամբիոնից մի բառ անգամ չի արտաբերել։

Փոխարենը նա  գործարար դաշտում է լուրջ հաջողություններ գրանցել. «Արմենիա» առողջարանի սեփականատերն է, հողատարածքներ ու գազալիցքավորման կայաններ ունի Ջերմուկում ու հարակից տարածքներում, ասում են՝  ռեստորաններ ու անշարժ գույքի կենտրոններ ունի նաև Ռուսաստանում ու արտերկրում։ Ըստ ասեկոսեների, նա   շքեղ առանձնատներ  ունի Բադեն-Բադենում, Բարսելոնայում  ու Փարիզի արվարձաններից մեկում:

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին