▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հյուրերի գրքում բացի պատրաստված տեքստից ավելացրել է մի քանի խոսքեր.Հռոմի պապի խոսնակը մանրամասնում է

«Առավոտյան Սրբազան Քահանայապետը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ճառ չարտասանեց, քանի որ պարզապես մտորելու, խորհելու և աղոթելու պահեր էին։ Ֆրանցիսկոս պապի ոճն ավելի հարիր է լռությանը և աղոթքին, քանի որ շատ բառեր արդեն ասվեցին»,-Գյումրու մամուլի կենտրոնում ասաց Հռոմի պապի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին:

Լոմբարդին նշեց, որ այսօր, ի տարբերություն երեկվա, Պապի տեքստերում, փոփոխություններ չեղան, չնայած որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հյուրերի գրքում բացի պատրաստված տեքստից ավելացրել է մի քանի խոսքեր, որոնք բխում են իր այս օրերի փորձառությունից:

Անդրադառնալով Գյումրիի Վարդանանանց հրապարակում անցկացվող Սուրբ պատարագին՝ Լոմբարդին նկատեց. «Պատարագը սովորաբար եկեղեցում է մատուցվում, բայց հաշվի առնելով մարդկանց ստվար հատվածը, այսօր նման մեծ արարողություն տեղի ունեցավ Գյումրիի Վարդանանց հրապարակում»։

Հաջորդ անակնկալն, ըստ Լոմբարդիի, այն էր, որ պապը կաթողիկոսին հրավիրեց պապամոբիլով զբոսնելու։ «Նախկինում նման դեպքեր եղել են: Ես հետաքրքվեցի, թե իմ կոլեգաներն արդյոք Հայաստանում նախատեսո՞ւմ են կաթողիկոսոմոբիլ ունենալ»,-կատակեց Ֆեդերիկո Լոմբարդին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին