▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազախստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ

Ղազախստանն ընդգրկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների կազմում` 2 տարի ժամկետով` սկսած 2017թ. հունվարի 1-ից:

Գլխավոր ասամբլեայում քվեարկության ժամանակ Ղազախստանը ստացել է 138 երկրների աջակցությունը, իսկ նրա գլխավոր մրցակիցը` Թաիլանդը, ՄԱԿ-ի 55 երկրների աջակցությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱԽ-ի նոր անդամներ են դարձել նաև Շվեդիան, Եթովպիան և Բոլիվիան: Հինգերորդ տեղի համար պայքարում են Իտալիան և Նիդեռլանդները, նրանց վերաբերյալ քվեարկությունը կկայանա ավելի ուշ:

ԱԽ-ի կազմում ներառված է 5 մշտական անդամ, որոնք ունեն վետոյի իրավունք` Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Եվ կան 10 ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2 տարի ժամկետով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին