▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զեկուցողին հարցեր ես տալիս, պատասխան չկա.Պատգամավորը՝ ՀՕՊ համաձայնագրի վավերացման մասին

Ազգային ժողովը հունիսի 30-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրեց 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ՝ 8-ը:(Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան, Զարուհի Փոստանջյան, Թևան Պողոսյան, Ալեքսանդր Արզումանյան, Խաչատուր Քոքոբելյան, Էդմոն Մարուքյան, Տիգրան Ուրիխանյան):

«Արդյոք կկարողանա՞նք օգտվել առկա հնարավորություններից, դժվար է ասել, այդ զգացողությունն ինձ մոտ այդպես էլ չձևավորվեց: Կյանքը ցույց է տվել, որ օրինակ ունենք հայ-ռուսական պայմանագիր, որի շատ կետեր այդպես էլ կյանքի չկարողացանք կոչել: Կներեք, բայց քայլեր, գործողություններ կատարեք: Զեկուցողին հարցեր ես տալիս, կամ հարցի պատասխանը չունեն, կամ դրա մասին չեն ցանկանում խոսել: Եթե վերջին տարբերակն է, ապա ես էլ չեմ կարողանում կողմնորոշվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին