▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ թեկնածուն հաղթել է ՀՀԿ-ականին

armtimes.com-ը գրում է.Երեկ Սյունիքի մարզի Ախլաթյան ու Դարբաս համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Նորընտիր գյուղապետերը փոխարինելու են Ապրիլյան պատերազմի օրերին Արցախում զոհված գյուղապետեր Արմեն Բեգլարյանին ու Մայիս Միրզոյանին: Ընտրությունների նախնական արդյունքներով Ախլաթյանում ընդամենը 6 ձայնի առավելությամբ հաղթել է Արոտօգտագործողների միավորման նախագահ Անաստաս Բաբայանը (110 ձայն), որի թեկնածությունը առաջադրել էր ՀՀԿ-ն: ՀՅԴ թեկնածուն՝ Ախլաթյանի դպրոցի պատմության ուսուցիչ Արկադյա Բադալյանը ստացել է 104 ձայն, իսկ անկուսակցական Հովհաննես Հակոբյանը, ով մինչ առաջադրվելը աշխատում էր ոստիկանության համակարգում, ստացել է 100 ձայն: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 315 ընտրող: Դարբասում գյուղապետի թեկնածուները 2-ն էին. ԲՀԿ թեկնածու, «Օհանջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի օպերատոր Սաշա Ստեփանյանը ստացել է 309 ձայն՝ 32 ձայնով առաջ անցնելով ՀՀԿ-ի թեկնածուից՝ Դարբասի միջնակարգ դպրոցի պահակ Ռոբերտ Խաչատրյանից (277) թեկնածությունը: Դարբասի ընտրություններին մասնակցել է 598 քաղաքացի:  

Մանրամասները՝ սկզբնղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին