▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

109 զոհից 100 օր չանցած Ալիևի հետ կարելի է խոսել զիջումների մասին, ազատամարտիկների հետ՝ ո՞չ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ նախագահի հրաժարականն իրատեսական չէ, հատկապես երբ հիմա իշխանության ձեռքում տակտիկական առումով կան հաղթաթղթեր, այսինքն՝ ՊՊԾ գնդում չկան ոստիկաններ, միայն զինյալներն են, որոնք խոցելի են.

«Բայց սա կարճաժամկետ իրավիճակ է, որովհետև ինչպիսին էլ որ լինի հանգուցալուծումը, իշխանությունը սարսափելի թուլանալու է: Դատելով ուժային կառույցների ներկայիս վարքագծից ու հայտարարություններից, ակնհայտ է դառնում, որ ամենևին անհրաժեշտ դասեր չեն քաղվել: Իշխանությունը պետք է հասկանա, որ իր շահերից ելնելով զիջումների պետք է գնա.դա խելքի և ուժի նշան է: Եվ, եթե մեր երկիրը պատրաստ է 109 զոհից 100 օր չանցած շանտաժային պատերազմից հետո իր ոխերիմ, ահաբեկիչ պետության ղեկավարի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և փոխզիջումների մասին խոսել, չեմ հասկանում, թե ինչո՞ւ իր երկրի ազատամարտիկների հետ հնարավոր չէ հասնել փոխզիջումների՝ փրկելով հասարակության բևեռացումը»,-նկատեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» խմբի կողմից տեղի է ունեցել հուլիսի 17-ին: Հուլիսի 23-ին նրանք ազատ են արձակել երկու բարձրաստիճան ոստիկաններին: Խմբի անդամների պահանջն է՝ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն ու երկրի ղեկավարության հրաժարականը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին