▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի իշխանություններին պետք է դուրս գալ քնից. ամերիկացի փորձագետ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն երկրի իշխանություններին քնից դուրս գալ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը.

«Հայաստանի բնակչությունը հյուծվում է տնտեսական հնարավորությունների բացակայությունից եւ երկարաժամկետ կոռուպցիայից: Ու թեեւ պատանդ վերցնելը երբեք թույլատրելի չէ, այն փաստը, որ հասարակական այդքան մեծ համակրանք կա այդ գործողությունն իրականացնողների հանդեպ, նշանակում է, որ ապագայում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա»:

Վերլուծաբանի խոսքով, հասարակական դժգոհությունը հաղթահարելու համար Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է առաջին հերթին կարգավորել տնտեսական խնդիրները եւ նվազեցնել կոռուպցիայի աստիճանը երկրում.

«Այսօր Հայաստանի կարեւորագույն խնդիրն է տնտեսության զարգացումն ու հնարավորությունների ստեղծումը: Ինձ համար սարսափեցնող է անկախությունից ի վեր Հայաստանը լքած բնակչության թիվը. Նրանք չէին լքի հայրենիքը, եթե Հայաստանի ներսում հույս տեսնեին»:

Ցավոք, նշում է Մայքլ Ռուբինը, դրա փոխարեն իշխանություններն ավանդաբար փորձում են երկրի ներսում կատարվող իրադարձություններից շեղել քաղաքացիների ուշադրությունը սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների վրա.

«Շատ լավ է քարոզել Հայոց ցեղասպանության ճանաչումը, սակայն, դա չի փոխարինում կառավարության մյուս պարտականություններին»:

Այս պարագայում, Հայաստանի իշխանությունները ցանկության եւ իրական քայլերի դեպքում կարող են օգնություն ակնկալել Արեւմուտքից՝ երկրում տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության խորացման գործում, համոզված է Ռազմավարական երկխոսության ինստիտուտի վերլուծաբան Ջեֆրի Գեդմինը.

«Կարծում եմ, Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանում ինչպես եւ ամբողջ տարածաշրջանում կայունություն եւ հավասարակշռություն ստեղծել, կայունություն՝ առանց ավտորիտար իշխանության»:

Ամերիկայի ՁԱՅՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին