▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պիտի դասեր քաղենք այս ամենից. Հերմինե Նաղդալյան

a1plus.am-ը գրում է. ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ հիմնականում քննարկվել են հանրապետությունում  վերջին օրերին ստեղծված իրավիճակը, տեղի ունեցող իրադարձություններն ու դրանից դուրս գալու ելքերը։ Նա հիշեցրեց այս ամենի վերաբերյալ  իշխող կուսակցության դիրքորոշումը։

«Մեր մոտեցումը եղել է և մնում է այն, որ հայը հայի վրա չպիտի կրակի և նոր արյունահեղություն ու նոր զոհեր մենք չպիտի ունենանք»։

Հերմինե Նաղդալյանի վստահեցմամբ՝ արյունահեղությունից խուսափելու համար, իշխանությունն ամեն քայլ ձեռնարկում է, ընթանում են բանակցություններ։ Վերջինս հույս հայտնեց նաև, որ իրավիճակն ի վերջո խաղաղ հանգուցալուծում կգտնի։

Հարցին, թե հանուն խաղաղ հանգուցալուծման ՀՀԿ-ն ինչ  զիջումների է պատրաստ գնալ, տիկին Նաղդալյանը պատասխանեց.

«Այսօր որևէ զիջումների մասին, կարծում եմ, որ չպետք է խոսել և առաջին հերթին նրա համար, որպեսզի մենք կարողանանք  առանց արյունահեղության հանգուցալուծում ունենալ:

Բոլորիս համար, բնականաբար, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք իսկապես ճիշտ դասեր քաղենք այս ամենից և դա կարծում եմ, մեր վաղվա և գալիք օրերի գործերն ու գործընթացներն են լինելու»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին