▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական նոր հերյուրանք. «Ֆեթուլլահ Գյուլենը հայ է»

Թուրքական «Օսմանյան օջախներ» (Osmanlı ocakları) կազմակերպության նախագահ Հայրուլլահ Բեյազըթը հայտարարել է, թե Ֆեթհուլլահ Գյուլենը հայ է: Թուրքական «netinternethaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հունիսի 6-ին Բեյազըթը կազմակերպության պաշտոնակայքում «Ֆեթհուլլահ Գյուլենը հայ է» վերտառությամբ հոդված է հրապարակել: Հոդվածում մասնավորապես ասված է, որ Թուրքիայում «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) կամ «զուգահեռ կառույց» կոչվածի հիմնադիր ղեկավարը համարվող Ֆեթհուլլահ Գյուլենը ծագումով Էրզրումից է, նրա հայրենի գյուղը հայկական գյուղ է եղել: «Մեր կատարած ուսումնասիրություններն ապացուցել են, որ Գյուլենը զտարյուն հայ է, եղբոր անունը Մեսիհ է (Քրիստոս), մոր անունը՝ Ռաբին»,- ասել է Բեյազըթը: «Օսմանյան օջախների» ղեկավարն առաջ է քաշել նաև այն վարկածը, թե իբր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում «ակնհայտ է եղել» Ֆեթհուլլահ Գյուլենի դերակատարությունը:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին