▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեի նախագահ

ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոս, նույն համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՄՆ գլխավոր դատախազ-արդարադատության դեպարտամենտի ղեկավար Լորետա Լինչի հրամանով հայազգի Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է բարձրագույն խորհրդատվական կոմիտեի նախագահ, որի լիազորությունները չափազանց լայն են, իսկ պաշտոնը չափազանց ազդեցիկ։

 Ի դեպ, ներկայիս գլխավոր դատախազ տիկին Լինչը նախկինում գլխավորել է հենց այս կոմիտեն։ 2009-ին Հարթոնյանն Օբամայի կողմից նշանակվել էր Նյու Յորքի դատախազ։
Ի դեպ, Հարթունյանն ԱՄՆ հայկական իրավաբանների ասոցիացիայի անդամ է, հայկական համայնքի կյանքում ակտիվ ներգրավված անձնավորություն։ Շնորհավորում եմ Ռիչարդին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին