▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բալասանյանը ճակատին դաշի՞նք է գրելու

Հայտնի է դարձել, որ թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով ամենամեծ ընտրական ցուցակը ներկայացվել է  իշխող Հանրապետականի և ՔԴԿ-ի մասնակցությամբ ձևավորված նախընտրական դաշինքի կողմից. դաշինքը կրում է «Բալասանյան» անվանումը, քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն է: 

Հիշեցնենք, որ մինչ այժմ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են նաև «Ալյանս», ՔՊ, ԲՀԿ, «Գալա» և «Գյումրեցու ոգի» կուսակցությունները:

Հավելենք, որ ըստ մամուլի հրապարակումների, իբև ՀՀԿ թեկնածու՝ Սամվել Բալասանյանի վրա կանգ առնելու որոշման վրա ազդել է նորաստեղծ «ԳԱԼԱ» կուսակցությունը, որն առանց այն էլ ընդդիմադիր քաղաքում կարող է լուրջ հաջողությունների հասնել։ 

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը, ով հրապարակավ ասում էր, թե իր ճակատին ՕԵԿ է գրված,  2014-ին  դուրս եկավ Օրինաց Երկիր կուսակցությունից  և  ՀՀԿ մտնելու դիմում գրեց, ապա Հանրապետական  կուսակցությունից ոչ հրապարակային մերժում ստանալով, անդամակցեց ԲՀԿ-ին և Գյումրիի քաղաքապետ ընտրվեց ՝ որպես ԲՀԿ-ական,  չնայած , ըստ ասեկոսեների,  ուներ իշխանության պաշտոնական աջակցությունը։

Մեկ տարի առաջ Սամվել Բալասանյանը դուրս եկավ նաև ԲՀԿ-ից, իսկ հիմա քաղաքապետի ընտրության է մասնակցում դաշինքով՝ իբրև ՀՀԿ-ի ու ՔԴԿ-ի միասնական թեկնածու, սակայն առանց այդ կուսակցություններից որևէ մեկին անդամակցելու:

Գյումրեցիները կատակում են, որ իշխանությունն այս որոշումով օգնել է Բալասանյանին, որ իր ճակատին ոչ ՀՀԿ գրի, ոչ էլ ՔԴԿ, այլ սահմանափակվի մի բառով՝ Դաշինք...

 

Հեղինակ՝  Ա.Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին