▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկանդեր»-ը չի օգտագործվելու, Ռուսաստանն այստեղ լուծում է իր աշխարհաքաղաքական հարցերը.Արման Նավասարդյան

Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, ի թիվս այլ նորությունների, առաջին անգամ ցուցադրվեցին նաև հայկական բանակի «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։ 

«Սա ժամանակակից հզորագույն զենքերից մեկն է, ունի ավերիչ ուժ: Այն զսպիչ միջոց է, բայց ի սկզբանե  ցանկանում եմ զգուշացնել, որ այս զենքը չի օգտագործվելու: Չեն օգտագործվի  նաև ստրատեգիական այն կարևոր զենքերը, որոնք կան ադրբեջանական զինանոցում: Դրանց օգտագործումը կլինի բոլոր տեսակի հարաբերությունների վերջը և մեծ պատերազմի սկիզբը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Իսկ, թե ինչո՞ւ այս զենքը ցուցադրվեց հարցին պատասխանեց.

«Այն ցուցադրվեց, քանի որ Ռուսաստանն այստեղ լուծում է իր աշխարհաքաղաքական հարցերը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին