▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար թե գտնեք մի երկիր, ուր 3000 հոգին ապրում է, իսկ մնացածը ցանկանում է ապրել

«Կարևորը ոչ թե  նախարարության անունը փոխելն է, այլ այն, թե  ինչպիսի՞ էներգիա, գործերն արդյունավետ իրականացնելու վճռականություն  է դրա հետևում: Նորանշանակ վարչապետին համախոհների մի ամբողջ խումբ է հարկավոր, որոնք կիրականացնեն քայլեր՝ ուղղված ժողովրդի ապրելուն, քանի որ դժվար թե պատմության մեջ գտնեք մի երկիր, ուր 3000 հոգին ապրում է, իսկ մնացածը ցանկանում է ապրել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետը վարչապետին խորհուրդ է տալիս՝ աջակցել ձեռներեցներին.

«Պետք է կարողանանք ճնշող մեծամասնությանը շրջանառության ոլորտ բերել, իսկ ամենակարևորը, ներդրումների հոսքն է.ցանկացած երկիր զարգանում է առարկայական ներդրումների հաշվին՝ օտարերկրյա և հայրենական: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ֆերմերային տնտեսությանը»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին