▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողոցից բերված մարդիկ են նշանակվում նախարարներ. Զարուհի Փոստանջյան

 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Աժ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ դժգոհ է նոր կառավարության կազմից և կառուցվածքային փոփոխություններից։ Վերջինս իր խոսքում նշեց.

«Տեսնում ենք, որ  նաև փողոցից բերված մարդիկ են նշանակվում նախարարներ, ովքեր կապ չունեն ոլորտի հետ: Ասում են մենեջերներ են, բայց կառավարության ղեկավարումը մենեջերություն չէ, դա քաղաքականություն է, իսկ ինչպիսի քաղաքականություն եք ընտրել դուք, ասեմ` քաղաքականություն, որը նորից կրկնելու է 25 տարին: Մենք ժամանակ չունենք ևս մեկ 25 տարի անցնել, քանի որ կորցնում ենք մեր պետականությունը»:
Զարուհիւ Փոստանջյանն իր ելույթը եզրափակեց՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում միակ ելքն ապստամբության դիմելն ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին