▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ասացի՝ եկեք բոլորս մեր կոչումները տանենք ու հանձնենք, գիտե՞ք ինձ ինչ արեցին

Հաղորդավար Ավետ Բարսեղյանին օրերս մշակույթի վաստակավոր գործչի կոչում էր շնորհվել, ինչն այդքան էլ զարմանք չի պատճառում ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին.

«Երբ որ Արմենչիկին տվեցին վաստակավոր արտիստի կոչում, ասացի՝ եկեք բոլորս մեր կոչումները տանենք ու հանձնենք: Գիտե՞ք ինձ ինչ արեցին: Մոտեցան, թե ի՞նչ ես խոսում, ուրեմն մի Արմենչիկի պատճառով մենք պետք է զրկվե՞նք դրանից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով էլ՝ պետք է ուշադրություն դարձնել որակին ու ամեն պատահական մարդու Նախագահական չկանչել:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին