▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարելի է քծնողների մի խումբ հավաքել ու ամեն ինչ նրանց տալ

«Լավ, հետաքրքիր մարդկանց կարող ենք տեսնել տարբեր պաշտոններում, բայց կարևորը հիմքն է, որը պետք է առողջ լինի: Այլապես այդ լավ մարդուն կարող են շատ արագ փչացնել ու հանցագործ դարձնել: Մեզ մոտ կա այդ սովորությունը.լավագույն արվետագետներին փչացնում են փողով, սխալ ելույթներով: Մի լավ երգ ունեմ, որը 20 տարի առաջ եմ կատարել, այն այսօր էլ արդիական է.ասում է՝ վաղն ամեն ինչ կսկսվի նորից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Կառավարության փոփոխության մասին՝ ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը, հակառակը, նշեց, որ ինչ-որ լույս տեսնում.

«Ես կխոսեմ կոնկրետ Մշակույթի նախարարության մասին: Իր գործունեությունը ողորմելի ձևով էր կատարում, հիմա կուզեմ, որ լավ կատարի: Մշակույթը պետք է բարձրանա՝ հիմքում ունենալով ազգայինը: Տեսեք, թե ում են կոչում տալիս: Ո՞նց կարելի է քծնողների մի խումբ հավաքել ու ամեն ինչ նրանց տալ»,-նշեց քանդակագործը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին