▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի հաջողության դեպքում Սերժ Սարգսյանը կորոշի, թե ով կլինի վարչապետ. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցին, թե հնարավոր է, որ նորանշանակ վարչապետն ու նախարարներն անդամագրվեն ՀՀԿ-ին, ասել է. «Նոր նախարարները և վարչապետ Կարապետյանը մեր քաղաքական թիմի անդամներ են»:

Իսկ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն տեսնում է այս պաշտոնում նաև խորհրդարանական ընտրություններից հետո. այս մասին ՀՀԿ խոսնակը նշել է, որ այստեղ կա 2 գործոն. «Նախ ես չէ, որ պետք է տեսնեմ նրան պաշտոնում կամ չտեսնեմ, բացի այդ՝ այստեղ 2 քայլ կա, նախ ՀՀԿ-ն ընտորւթյուններին պետք է ստանա հանրության վստահության քվեն, ստանա իրավունք միանձնյա կամ գործընկերների հետ առաջադրելու վարչապետ, ապա կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի վարչապետի թեկնածուին»:

Ինչ վերաբերում է Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելուն, ապա Էդուարդ  Շարմազանովն ընդգծել է,  որ իրենց համար ՀՀ-ում չկան թշնամիներ ու հակառակորդներ, կան ազնիվ մրցակիցներ, իրենք մրցապայքարի կողմնակիցներ են ու բարիկադներ էլ չեն դնում մյուս ուժերի ու իրենց միջև:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին