▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը Թուրքիայի կառավարությանը փոխանցել է 20 մլրդ դոլար

Իսրայելը «Մավի Մարմարայի» միջադեպում զոհված Թուրքիայի 10 քաղաքացիների համար վճարելիք 20 մլն դոլար փոխհատուցումը այսօր փոխանցել է Թուրքիայի կառավարությանը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Թուրքիայի էներգետիկայի նախարարը Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ գումարը փոխանցվել է երկրի արդարադատության նախարարության հաշվեհամարին: Հիշեցնենք, որ իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորները հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 10 քաղաքացի:Միջադեպից հետո երկու երկրների միջր հարաբերությունները սրվել էին: Երկար բանակցություններից հետո այս տարի համատեղ մշակվել էր Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր, որը Թուրքիայի մեջլիսի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից ընդունվել էր օգոստոսի 17-ին: Պայմանագրի համաձայն՝ Իսրայելը պետք է 25 օրվա ընթացքում միանվագ 20 մլն. դոլար փոխհատուցում վճարեր «Մավի Մարմարայի» միջադեպում տուժած Թուրքիայի քաղաքացիների ընտանիքներին:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին