▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ քաղաքացու ունեցվածքի վրա կալանք դնելը, տեղեկացրեք նրան այդ մասին. Կարեն Կարապետյանը՝ ԴԱՀԿ-ին

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց նախարարներին: Մասնավորապես նա հանձնարարականներ տվեց տրանսպորտի, կապի և ՏՏ-ի, էներգետիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև արդարադատության նախարարություններին: 

Կարեն Կարապետյանը հանձնարարական հնչեցրեց ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ:

«Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատաման ծառայության վերաբերյալ:Դրանք առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը:Օրինակ քաղաքացուն չեն ծանուցել իր վարչակական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում: Մինչ քաղաքացու ունեցվածքի վրա կալանք դնելը, տեղեկացրեք նրան դրա մասին: Այն կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին