▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես են ասում՝ մեր վարչապետը լավ մենեջեր է, ոնց որ «Երեւան սիթի»-ի տնօրեն են նշանակել...

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված հարցում նշեց.  «Երբ դուք նշանակվեցիք, ՀՀԿ-ականներն այնպես էին ասում՝ մեր վարչապետը լավ մենեջեր է, լավ մենեջեր է, ոնց որ «Երեւան սիթի»-ի տնօրեն են նշանակել»:

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանն, ի թիվս, այլ հարցերի՝ Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էր, թե ինչպես է վարչապետը Վերաբերում Սերժ Սարգսյանին: 

Կարեն Կարապետյանի  արձագանքը հետևյալն էր.  «Ինչպե՞ս եմ վերաբերում Սերժ Սարգսյանին՝ շատ հարգալից:  ...Սերժ Սարգսյանի ծրագրերը շարունակակա՞ն են, այո. նա է ինձ նշանակել, հրավիրել՝ որպես վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանը  սրանից հետո արձագանքել է՝ ասելով. «Եթե ասում եք՝ շատ հարգալից եք վերաբերում Սերժ Սարգսյանին, դա նշանակո՞ւմ է իշխանության մեջ կան մարդիկ, որոնց ոչ հարգալի՞ց եք վերաբերում…»:

Հենց այդ պահին Կարեն  Կարապետյանը փորձել է  ընդհատել Նիկոլ Փաշինյանին, սակայն պատգամավորը  թույլ չի տվել՝ խիստ  ասելով. «Հիմա դուք պետք է լուռ լսեք իմ հարցը, ձեր պատասխանելու հերթը կգա...» ու կրկին հարցրել է. «Դուք Սերժ Սարգսյանին միջին վիճակագրական իշխանավորի՞ եք վերաբերում, թե ավելի բարձր մի քիչ»:

«Թե ոնց եմ վերաբերում Սերժ Սարգսյանին, պատասխանել եմ»,- արձագանքել է Կարեն Կարապետյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին