▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը միայն մեկ բանի դեմ կարող է պայքարել, այն էլ՝ 15 օրում

«Նոր վարչապետը որքան էլ որ լավ տրամադրված լինի, բարի ցանկություններ ունենա, ժամանակային առումով սահմանափակում կա, որն է՝ 6 ամիս, ուստի Կառավարության ծրագրին չարժե լուրջ վերաբերվել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ գործազրկությունը վերացնելու համար օրինակ ԱՄՆ-ին 30-ականների ճգնաժամային տարիներին 3-4 տարի անհրաժեշտ եղավ, Գերմանիային՝ 2. Միջին շերտի ձևավորման համար էլ  5-10 տարի կպահանջվի:

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ միակը, ինչի դեմ կհասցնի  պայքարել Կարեն Կարապետյանը,  կոռուպցիան է.

«Կոռուպցիայի դեմ կարող է պայքարել՝ բոլոր նախարարներին աշխատանքից ազատելով ու  նորերին բերելով: Դա 15 օրում կհասցնի անել»,-նշեց ԱԻՄ առաջնորդը:

Նշենք, որ ներկայացվել է Կառավարության ծրագիրը, որտեղ ասվում է՝

Կառավարությունը գործելու է նպատակադրված՝ իրականացնելով հետևյալ ռազմավարական խնդիրները՝

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովում.

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կենսագործումը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացում.

Ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը.

Ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացում.

Կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում.

Աղքատության դեմ պայքար և միջին խավի ընդլայնում. գործազրկության կրճատում․ սոցիալական արդարության հաստատում.

Հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ստեղծում են ավելացված արժեք. արտահանմանն ուղղված արտադրության խթանում.

Պետության կողմից աջակցություն արագ տնտեսական աճ ապահովող նոր ձևավորվող նախագծերին.

Հայաստանի ճանաչելիության և երկրի նկատմամբ վստահության, ներդրումային գրավչության բարձրացում. Հայաստանի Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացում.

Պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում.

էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի շարունակական դիվերսիֆիկացիան.

էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացում և մասսայականացում. շրջակա միջավայրի պահպանության բարելավում.

Առողջապահության և կրթության ոլորտներում որակական աճի ապահովում.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շարունակական համագործակցություն Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման խթանման համար. սոցիալական աջակցության հասցեականության բարձրացում։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին