▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա Ալիևի կողմից սաբոտաժ է, պետք է խիստ գնահատականներ հնչեն. Շարմազանովը` դիվերսիայի մասին

Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններում խճճվել է և մտել է փակուղի, նաև ձախողվել է: Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և պրեսինգի ենթարկի Ադրբեջանի նման գործելաոճը:Սրանով Ադրբեջանը ցույց է տալիս իր իրական դեմքը: Այս մասին  ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ադրբեջանական կողմի դիվերսիայի փորձին:

«Նման գործելաոճով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արհամարհում է, մերժում է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմամավորվածությունները»,- նշեց նա:

Շարմազանովի խոսքով` ՀԱՊԿ գագաթաժողովից հետո Ադրբեջանի նման պահվածքն անընդունելի է: «Սա Ալիևի կողմից սաբոտաժ է, պետք է խիստ գնահատականներ հնչեն, և միջազգային հանրությունը հասկանա, թե ով է սրում իրավիճակը»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին