▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության ռիսկը

«Կառավարության ծրագիրը ևս մեկ անգամ արձանագրեց, որ ՀՀ-ում ծանր տնտեսական վիճակ է, ինչին հանգեցրել է ոչ բարենպաստ ներդրումային իրավիճակը, տարեցտարի մեծանում է նաև  արտաքին պարտքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով` դրական քայլ է, երբ վարչապետն հայտարարում է, որ պետք է կարևորել արտահանումը.

«Նման շեշտադրված կետ չեմ հիշում Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ: Կարևոր է նաև հսկիչ գների մասնակի վերացումը: Չէ՞, որ դրանք կոռուպցիայի հիմք էին հանդիսանում, և ըստ էության, կառավարությունը ռիսկ է անում մասնակիորեն հրաժարվել դրանից»,-նշեց քաղաքագետը:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին