▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա փաթեթ է.Ուորլիքը՝ «տարածքների վերադարձի» մասին

«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել բանակցային ճանապարհով, քանի որ հավատացած ենք՝ կա հնարավորություն: Բաքվում ես ասացի՝ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Կան առաջարկներ, որոնք այժմ սեղանին են գտնվում և մենք կարող ենք դրանց շուրջ աշխատել, զարգացնել: Մենք ցանկանում ենք տեսնել քաղաքական կամք՝ նախագահների կողմից: Վստահ եմ, որ այս դեպքում կկարողանանք առաջընթաց ունենալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով.

«ԼՂՀ կարգավորմանն ուղղված բոլոր տարրերը պետք է սեղանին լինեն և քննարկվեն: Մենք չենք կարող ընտրել մեկ խնդիր և առանձնացնել: Եթե շրջակա տարածքների վերադարձի խնդիր կա, ապա պետք է նաև Արցախի կարգավիճակի մասին քննարկում լինի: Մենք պետք է խոսենք փախստականների, տեղահանվածների, միջազգային խաղաղապահ ուժերի, հանրաքվեի մասին: Կողմերից ոչ ոք չի կարող ընտրել այն տարրը, որն իր համար նպաստավոր է: Սա փաթեթ է»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը տեղեկացրեց, որ կրկին բանակցությունների սեղանին է գտնվում հետաքննությունների մեխանիզմի հարցը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը՝ նշեց, որ դեռևս հստակ որևէ օր նշված չէ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին