▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք շատ ճիշտ քաղաքական ճաշակ ունեք. Շարմազանովը` լրագրողներին

Քիչ առաջ ավարտվեց հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Այն վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ քննարկել են կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական խնդիրները, կուսկացության ծրագրում սպասվելիք փոփոխությունները, ներկուսակացական հարցեր, անդրադարձ են կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան կատարած այցին, ինչես նաեւ ԱԺ քառօրյային:

Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցին, Շարմազանովը ասել է, որ այսօրվա նիստում նման հարց չի քննարկվել.

 «Պարոն վարչապետը, պարոն նախագահի հետ, երբ որ ժամանակը գա, կքննարկեն, կորոշեն: Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է եւ պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է եւ մենք լիարժեքորեն իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությունը: ՀՀԿ-ն ինչպես եղել է Վազգեն Սարգսյանի կառավարության պատասխանատուն, այնպես էլ այսօր Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատտասխանատուն է»,- եզրափակել է էդուարդ Շամազանովը:

 

Մանրամասները՝a1plus.am-ի տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին