▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր օրենքով բացակա պատգամավորների փոխարեն կքվեարկեն

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 30-ին առաջին ընթերցմամբ 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը: Դեմ քվեարկող պատգմավորներն էին ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն անդրադառնալով լիազորագրի առկայության դեպքում խմբակցության ղեկավարի կողմից պատգամավորի փոխարեն քվերակելուն՝ նկատեց.

«Եթե պատգամավորը պաշտոնական լիազորություններից ելնելով գտնվում է գործուղման մեջ, և կարևոր քվերակություն է դրված ու հարցը կարող է իր բացակայության պատճառով տապալվել, ծրարում գրում է իր դիրքորոշումը, այն է՝ կողմ է այս նախագծին, փոխանցում է խմբակցության ղեկավարին»:

Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ՝ պատգամավորի փոխարեն չեն կարող քվեարկել, եթե օրինակ բարեկամի հարսանիքն է:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին