▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արտառոց բան չկա». ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ սահմանային վիճակի մասին

Armtimes.com-ի զրուցակիցն է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

-Պարոն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է հիմա ԼՂ դիրքերում, տեղեկություններ կան, որ մարտական գործողություններ են սկսվել, սա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

-Որեւէ արտառոց բան չկա, իրավիճակն այնպիսին է, ինչպես ամեն օր կա. հակառակորդը շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը, բայց արտառոց պահվածք չէ: Այնպիսի իրավիճակ է, որին մեր ժողովուրդը սովոր է. 1994 թվականից նույն վիճակն է:

-Այսինքն, մարտական գործողություններ չկա՞ն, ուղղակի դիրքային կրակոցնե՞ր են:

-Նրանք խախտում են զինադադարի ռեժիմը, հեռահար դիրքերից արձակում են տարբեր տիպի կրակոցներ, երբեմն նռնականետեր են օգտագործում: Այն, ինչ միշտ կա, որեւէ արտառոց բան տեղի չի ունենում:

-Ո՞րն է պատճառը, որ ՊԲ-ն թաքցրել է վիրավորների մասին տեղեկությունը:

-Մենք պետք է շատ զգույշ մոտենանք ադրբեջանական ցանկացած հաղորդագրության, հիմա իրենք տարածում են, եւ այն տեղեկատվական պատերազմի մի ձեւ է, փորձում են ահաբեկել հասարակությանը, որ վիճակը վատ է: Մենք, դժբախտաբար, ամեն անգամ աժիոտաժ ենք առաջացնում հանրության մեջ: Այո, խախտում են զինադադարի պահպանման ռեժիմը, բայց այն ճգնաժամ չէ:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին