▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պարտավոր ենք մեր միասնական «ոչ»-ն ասելու այսօրվա բարբարոսներին. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ Ղրղզստանում այցելել է Բռնաճնշումների զհերի հիշատակի պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:Պատգամավորները կարևորել են անցյալի հանցգործությունների դատապարտումը, որպեսզի նորերը կանխվեն:

ԱԺ փոխնախագահը նշել է. «Այսօր` դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հռչակագրի օրը, մենք գլուխ ենք խոնարհում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև: Ո՞վ, եթե ոչ մենք` խորհրդարանականներս, պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության ու ընդդեմ ոճրագործությունների: Իմ ժողովուրդը դարասկզբում Օսմանյան Թուրքիայում և դարավերջում Սումգայիթում ու Բաքվում դարձել է նման հանցագործության զոհ: Մարդու իրավունքների դաժան ոտնահարում էր ապրիլին Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի: Այսօր մենք պարտավոր ենք մեր միասնական «ոչ»-ն ասելու այսօրվա բարբարոսներին: Դա է միակ ճշմարիտ հարգանքն այստեղ հուղարկավորված անմեղ զոհերի առջև»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին