▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանը հանելուկ է ասել ու գուշակողներին մրցանակ խոստացել

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում հանելուկ է գրել ու գուշակողներին մրցանակ խոստացել.

Ժամանակակից ՀԱՆԵԼՈՒԿ-ՀԵՔԻԱԹ

Արջն ու գայլը որոշեցին Առիւծի հախից գալ։ Պայմանաւորուեցին արջը կը հարբեցնի, գայլը վրայ կը տայ կը գզի։ Արջն եկաւ Առիւծի մօտ ու ասաց, որ ուզում է Կորիւնին քաւորութիւն անել։ Առիւծն ընդունեց ու միասին ըմպեցին արջի բերած թոյն-օղին։ Գայլը վրայ տուեց։ Անտառի գազանները զարմացան։ Գայլն ու Արջը իրենց խնամակալութեան տակ վերցրին Կորիւնին ու պայմանագիր կնքեցին, որ նրան ապահով պահելու են։ Գազանները էլի զարմացան, բայց ամեն մէկն իր գործն ուներ։ Փակեցին վանդակում Կորիւնին։ Արջն սկսեց իրեն ազատ զգալ ու ճնշում էր բոլոր գազաններին, միայն վագրի ահն էր նրան չափերի մէջ պահում մի քիչ։ Կորիւնը մեծացաւ ու Առիւծ դարձաւ, ջարդեց վանդակի ճաղերը եւ երբ ուզում էր անտառ մտնել, արջի ու գայլի ճտերը նրան ասացին, որ իրեն պահել մեծացրել են արջն ու գայլը ու դրա մասին պայմանագիր կայ։ «Իմ ինչի՞ն է պէտք էդ պայմանագիրը. ինչու՞ ես պիտի վանդակում լինեմ»։ «Վա՜յ, առիւծ ջան, դու չգիտե՞ս անտառային միջգազանային պայմանագրեր կան։ Ուզու՞մ ես միւս գազաններին հարցրու»,- եւ առաջ մղեցին իրենց կերակրամանների մնացուկներից սնուող շնագայլին ու աղուեսին։ Վերջում էլ աղուեսի ցուցումով նրանց միացան նապաստակները. «Բոլորը քեզ սիրում ու գնահատում են, ու վստահ են, որ դու չես խախտի ընդունուած կարգը»։ «Ի՞նչ կարգ, իմ հայր ու մայրն են եղել տէրը այս տարածքների»,-զարմացաւ Առիւծ դարձող Կորիւնը։ «Էդպէս է, բայց կարգ կայ պայմանագիր կայ, Առիւծ եղբայր»,-սիրալիր շողոքորթեցին շնագայլերը։ «Էդ պայմանագիրը իմ հա՞յրն է գրել»,-վրդովուեց Առիւծը։ «Դու հո չե՞ս ուզում եղած կարգը խախտել։ Գազանները դա չեն հասկանայ»,-իմաստաբանեց աղուեսը։ «Բոլորը քո դէմ կը թշնամանան ու կը վնասեն»,- նախազգուշացրեցին շլդիկները։ «Վաա՜հ, էս ո՞վ է ինձ սովորեցնում ինչ անել»,-մռնչաց ԱՌԻԾԸ։ (շարունակելի)
Նա ով կը բացայայտի թէ ովքեր են Առիւծը, Կորիւնը, Արջը, Գայլը, եւ միւս կենդանիները, ԱՄԱՆՈՐԻ եւ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԵՐԻ առթիւ ինձնից կստանայ իմ գործերից՝ 1 գիրք, 1 տեսաֆիլմ եւ 1 ձայնասկավառակ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին