▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ պետի կնոջ բնակարանի նյութը որևէ «սենսացիա» չի պարունակում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերս տարբեր կայքեր, իրարից վերցնելով, կրկին շրջանառության մեջ դրեցին մեկ տարվա վաղեմության «սենսացիան»` «ԱԱԾ պետի կինը 100 հազար դոլար արժեցող բնակարան է նվեր ստացել» վերնագրով: Փակված թեման մեկ տարի անց նույնությամբ վերակրկնելը միգուցե ընթերցող գտնելու հարց լուծում է, բայց այ որևէ օգուտ հաստատ չի բերում: Ժանրի բոլոր կանոններով այս նյութին ընդհանրապես չպետք է արձագանքեի, առավել ևս, որ լավ գիտեմ Գեորգի Կուտոյանին, և վստահ եմ, որ նրա հավասարակշիռ ու զուսպ բնավորությունը երբեք թույլ չի տա, որ նման «բացահայտումները» որևէ կերպ ազդեն իր աշխատանքի արդյունավետության վրա: Բայց հետո մտածեցի, որ մեկ անգամ ևս անդրադառնալ պետք է, առնվազն թեմային անծանոթների համար:

Սիրելի լրագրողներ, վերը նշված նյութը որևէ «սենսացիա» չի պարունակում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում այդ բնակարանի «պատմությունը» նշված է «նշումներ բաժնում», տրված է համապատասխան բացատրություն, եթե գտնելը դժվար է, դնեմ նկարի տեսքով: Այո, դեռ նախագահի օգնական եղած ժամանակ Գ. Կուտոյանի կինը բնակարան է նվեր ստացել. սեփական հայրը իր միակ զավակին` դստերը, ամուսնանալուց հետո նվիրել է իր ունեցած բնակարանը: Հիմա մենք ի՞նչ ենք նստած քննարկում: Որքանո՞վ է տեղին ժամանակ առ ժամանակ շահարկել այս թեման, դատեք ինքներդ»:

Farmanyan Samvel-ի լուսանկարը:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին