▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ապացուցեցիք հայոց հաղթական ոգու անպարտելիությունը. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը և Կարեն Բոթոյանը, դեկտեմբերի  27-28-ն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն և հանդիպել է առաջնագծի զինվորներին և սպաներին:

ՀՀ Աժ պատվիրակության անդամները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ զինվորական կարգապահությունը  և մարտունակությունը շատ բարձր մակարդակի վրա են, իսկ հայ զինվորի ոգին՝ անպարտելի: Զինվորների և սպաների հետ հանդիպման ընթացքում ՀՀ Աժ փոխնախագահը նշեց.

«Հարգելի եղբայրներ՝զինվորներ և սպաներ, ավարտվում է 2016 թվականը , որը լի էր մարտահրավերներով  և առաջին հերթին այդ մարտահրավերները զգացվեցին այստեղ՝առաջնագծում: Ապրիլին նենգ հակառակորդը ձեռնարկեց ահաբեկչական գործողություն ընդդեմ Արցախի Հանրապետության   և առաջինը դուք արիաբար ընդունեցիք այդ մարտահրավերը՝ ապացուցելով, որ հայոց  հաղթական ոգին անպարտելի է: Այսօր ուզում եմ փառք ու պատիվ տալ  մեր հերոսացած զինվորներին, ովքեր Վարդան Մամիկոնյանի օրինակով հռչակեցին,  որ  մահ իմացյալ՝ անմահություն է:  Դուք ձեր գործողությամբ ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք: Այսօր առավել քան երբևէ  մենք պետք է լինենք միասնական ու հասկանանք , որ Արցախի խնդիրը դա ողջ հայության խնդիրն է, ինչպես նաև գիտակցենք , որ հայոց բանակն է անկախ պետականության, խաղաղության և անվտանգության երաշխիքը: Ձեր հերոսական կեցվածքը պետք է օրինակ  լինի բոլորիս երեխաների համար»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին