▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության անդամները շարքով ատամնաբուժարան գնացին

«Այս տարին կարևոր էր նրանով, որ ինքնավստահություն ձեռք բերեցինք: «Գիքոր» հանրապետությունից վերածվեցինք արժանապատիվ պետության: Ապրիլյան պատերազմի ժամանակ մենակ մնացինք ոսոխի դիմաց, բայց հաղթեցինք: Ցավոք, մարդկային և տարածքային կորուստներ ունեցանք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2016 թվականը՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգմամավոր Ազատ Արշակյանը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության փոփոխությանը,  Ազատ Արշակյանը նկատեց.

«Մտածում էի՝ Կարեն Կարապետյանը շատ բան կփոխի երկրում, բայց ատամնաբուժարան գնացողների նման շարքով դարձան ՀՀԿ-ական՝ ատամնազերծ լինելու համար»:

Հանդիպմանը ներկա ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը  չմաձայնեց այս տեսակետի հետ՝ նշելով, որ առանց այս կուսակցության հնարավոր չէր լինի կառավարություն ձևավորել:

«Նրանք, ի վերջո պետք է կատարեն այն, ինչ ՀՀԿ-ն է հայտարարում: ԱԺ-ում անգամ Կառավարության հենարանը ՀՀԿ-ն է»,-ընդգծեց  Արտակ Զաքարյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին