▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է Ադրբեջանին ոչ թե դեղին, այլ կարմիր քարտ ցույց տալ.Շարմազանով

Ադրբեջանի իրականացրած դիվերսիան վկայում է, որ Ադրբեջանը կոպտորեն մերժում է Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները և տորպեդահարում է խաղաղ բանակցությունների գործընթացը, Asekose.am-ի հետ զրույցում  ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Հայկական կողմի զոհերի անուններն արդեն հայտնի են «Սա արհամարհանք է ոչ միայն բանակցային պրոցեսին, այլև` միջնորդ կողմերին։ Սա անթույլատրելի քայլ է անկախ Հայաստանի Հանրապետության դեմ, և ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը` նրանց ղեկավարի գլխավորությամբ»,- նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ որպես ԱԺ փոխնախագահ` թե՛ Մինսկի խմբի համանախագահներից, թե՛ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներից ակնկալում է հասցեական խիստ գնահատականներ։ «Որովհետև երբ լռում ես, հակառակորդն ավելի է լկտիանում, և ժամանակն է Ադրբեջանին ոչ թե դեղին, այլ կարմիր քարտ ցույց տալ»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերին, ապա Շարմազանովն ավելի քան համոզված է, որ Հայաստանի զինված ուժերը կարճ ժամանակահատվածում հստակ ու ադեկվատ պատասխան կտան հակառակորդին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին