▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական «Խաղաղության պլատֆորմի» բլեֆը աչքի առաջ հօդս է ցնդում. դրա «մասնակիցները» հերքում են իրենց առնչությունը

aysor.am-ը գրում է. Դեկտեմբերի 29-ին, Ամանորի շեմին, Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի հարավ-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հարձակման անհաջող փորձ:  Շնորհիվ Հայաստանի զինված ուժերի արդյունավետ արձագանքի՝ ագրեսորը ստպիված է եղել նահանջել՝ թողնելով 7 զոհի և վիրավորների:

«Ցավոք սրտի ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը ևս կրել է կորուստներ: Պետական սահմանի պաշտպանության ժամանակ զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և ցավակցում է զինծառայողների հարազատներին», - նշվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ:  

Մինչև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իր ամանորյա ուղերձում դիմելով ադրբեջանցիներին՝ հերթակամ անգամ բռնկվեց հայերի հասցեին ռազմատենչ սպառնալիքներով, Ադրբեջանի նախագահի վարչակազմում լափում են այն փողերը, որոնք առատորեն տրամադրվել են հերթական քարոզչական բնույթի նախագծին՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հարթակ» ծրագրին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ի սկզբանե ըստ էության անհեռանկար և բովանդակային առումով վարկաբեկված այս բարձրագոչ նախագիծը: Հայաստանում անուշադրության պակասից տառապող «օգտակար հիմարների» խումբը, որը հույս ունի վաստակել բնությունից իրենց շնորհված որակների՝ բարոյական սկզբունքների և արժանապատվության զգացողության բացակայության վրա, ժամանել են Բաքու՝ կրթելու ադրբեջանցի գործընկերներին, թե ինչպես արդյունավետ պայքարել հայկական հողերի համար:

Մինչդեռ ճոռոմ մամուլի ասուլիսը և բարձրագոչ հայտարարությունները հայ հասրակության համար ըստ էության մնացին աննկատ և չգնահատված, որտեղ ալիևյան ռեժիմի իրավունքների պահպանման համար պայքարող հայկական ազգանուններ ունեցողների մասին մինչև Բաքու այցը չէին էլ լսել:

Ադրբեջանական կողմից «Պլատֆորմին» միացել են ոչ պակաս օդիոզ դեմքեր: Օրինակ, Շելալա Հասանովային արժե առանձին անդրադառնալ:

Սույն տիկինը ղեկավարում է «Հանրության հետ կապերի աջակցություն» ՈԿԿ-ն և Ադրբեջանի նախագահին կից գործող Ոչ կառավարական կազմակերպությունների աջակցող Պետական խորհրդի տրամադրած դրամաշնորհի շնորհիվ ծավալել է բուռն գործունեություն` ապացուցելու նպատակով, որ Հայաստանի տարածքը պատմականորեն պատկանում է Ադրբեջանին:

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ֆինանսավորած նախագիծը կոչվում է «Ինտերնետում Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտություն տարածելու մասին»:

Ավելի պարզ՝ Շելալա Հասանովայի և նրա հովանավորների հիվանդ երևակայությամբ «Արևմտյան Ադրբեջանը» Հայաստանի Հանրապետության տարածքն է: Թե ինչ խաղաղության մասին է նա ուզում պայմանավորվել «Պլատֆորմի» շրջանակներում, պարզ է:
Մինչդեռ ադրբեջանական քարոզչությունից առավել հետաքրքիր են այն իրականացնելու մեթոդները: Նախանձելի պարբերականությամբ ադրբեջանական haqqin.az քարոզչական կայքը զեկուցում է «Պլատֆորմին» միացող հայերի նոր խմբաքանակի մասին: Եվ նույն համառությամբ դրանք ժխտում-հերքվում են այն մարդկանց կողմից, ում անուններն օգտագործում են նախագծի հեղինակները:

Կեղտոտ կեղծիքի առաջին «զոհը» Հայաստանի բանակի նախկին սպա Նորայր Մինասյանն էր, որը նույն haqqin.az-ի պնդմամբ «օգնություն էր խնդրել Ադրբեջանի ղեկավարությունից»: Հայկական լրատվամիջոցներն անհապաղ կապվեցին սպայի ընտանիքի հետ և ստացան ադրբեջանական ապատեղեկատվության հերքումը:

Հետո եղավ նոր միջադեպ, այս անգամ ԼՂՀ երիտասարդ գրող Լուսինե Ներսիսյանի հետ, որն իբր միացել է «Պլատֆորմին» ու այդ պատճառով ձերբակալվել: Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձեցին սկանդալ սարքել, ապատեղեկատվություն տարածելով նաև Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մալենա Մարդի անունից, որն, իբր դատապարտել էր երիտասարդ աղջկա ձերբակալությունը:
Ինքը` Մարդն է հանդես եկել հայտարարությամբ դեկտեմբերի 15-ին Trеnd գործակալության կողմից տարածված «Ադրբեջանում ԵՄ գրասենյակի ղեկավարն արտահայտել է իր վերաբերմունքը Բաքվի խաղաղապահ հարթակի ազգությամբ հայ անդամի վերաբերյալ» վեռնագրով հաղորդագրության մասին:

«Պետք է ասեմ, որ ոչ մի տեղեկություն չունեմ այդ «Պլատֆորմի» ու դրա անդամների ձերբակալությունների մասին: Հաշվի առնելով երկխոսությունը տարբեր խմբերի միջև, միևնույն է, ես տեղեկություն ունեմ դրա մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունից, այդ պատճառով ես չեմ կարող ինչ-որ գնահատական տալ նրանց գործունեությանը», - ասված է դեսպանի հայտարարությունում, որը մեջբերում է Turan-ը:

Պատմությանը վերջակետ դրեց անձամբ Լուսինե Ներսիսյանը՝ հերքելով ադրբեջանական մամուլի կեղծ տեղեկատվությունը և՛ իր հարցազրույցի վերաբերյալ, և՛ մտացածին ձերբակալության։ «Հարգելինե՛րս, կարճ տեսանյութը և Վահանի հետ իմ հարցազրույցը, որը տեսել եք սոցիալական ցանցերում և, որն այդ սրիկայի կողմից թարգմանվել է ռուսերեն, քանի որ ես նրա հետ զրուցել էի հայերեն, չեն համապատասխանում իրականությանը․․․ Իբրև ձերբակալության մասին խոսակցություններ․․․ Բոլորին վստահեցնում եմ, որ դա կեղծ տեղեկատվություն է․ ես իմ գյուղում եմ, իմ տանը և անհանգստացած եմ այս ամենի համար։ Ովքեր ճանաչում են ինձ, տեղյակ են իմ հայրենասիրությունից, և ես վստահեցնում եմ դա հենց այդպես է։ Դա ապացուցելու, կեղծիքը հերքելու համար պատրաստ եմ հանրային ելույթ ունենալ»։

Եվ հիմա Aysor.am խմբագրության տրամադրության տակ է Եվգենի անունով մի երիտասարդ ուկրաինացու տեսանյութ, որը Haqqin.az կայքում ներկայացված է եղել որպես ծնունդով շուշեցի և «Եվրամայդանի» ակտիվիստ, ազգությամբ հայ Արամ Կարապետյան, որը միացել է ադրբեջանական քարոզչական «Հարթակին»:

Տեսանյութում Եվգենին ասում է. «Ողջույն, իմ անունը Եվգենի է: Ես Արամ Կարապետյանը չեմ: Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, որ իմ նկարները հայտնվել են այնտեղ (Haqqin.az կայքում): Ես Ուկրաինայից եմ, ես հայ չեմ, ես ներողություն եմ խնդրում: Ես չգիտեմ, թե ինչպես են իմ լուսանկարները այդ կոնտեքստով հայտնվել համացանցում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում՝ մեծ միջոցներ ծախսելով խաղաղարար ծրագրերի համար, սակայն կացնային մոտեցումը, որով ամեն անգամ ադրբեջանական քարոզչության կողմնակիցները փորձում են իրականացնել «վերևից» եկած՝ փաստերը խեղաթյուրելու և հասարակությանն ապատեղեկատվություն հրամցնելու հրամանները, նման ծրագրերը լուրջ ընդունելու հնարավորություն չի տալիս։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին