▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերք , Աստված վկա , բոլորիս շուրթերին է ձեր անունները ...Շուշան Պետրոսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տղերք ,Դուք ո'չ միայն երկնքում եք , դու'ք , բոլո'րդ, հիմա ու միշտ մեր սրտերում եք , մեր տներում 
Հացը , որ կիսում ենք մեր մերձավորների հետ , ձեզ հետ է ու ձեր շնորհիվ
 Գինին , որ խմում ենք , ձեր արյունն է , որ թափվեց հանուն մեր սրբազան Հայրենիքի 
Ձեզ մատաղ
Հայի ոգին եք , կարոտը, հպարտութնունը , ավաղ ,
ամոթը ... 
Ես երբեք չեմ հաշտվի ապրիլի հետ , եթե առաջ ապրիլը տոհմիս ,արյանս պատմությունն էր ու չէի հաշտվում , որովհետև էրզրումցի Բարդուղի թոռն եմ , որովհետև մարաշցի Աննայի , Տիգրանակերտցի Եղիայի թոռն եմ ... ապա այսօր ապրիլը վերաիմաստավորվել է
Զավակներս , մեր զավակները պետք է հայրենիքում ապրեն ու դա բնավ հերոսություն չե, օրինաչափություն է Այդպես պետք է լինի
Իմ նման ապրող ու մտածող , փառք Աստծո, շատ կան 
Արցախը արժանապատվությունս է 
ԱԶԱՏ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է
Տղերք , Աստված վկա , բոլորիս շուրթերին է ձեր անունները ... Փառք ու պատիվ ձեզ , փառք ու պատիվ ձեր ծնողներին 
Փառք ու պատիվ ձեր ընկերներին , որ պահում են մեր Հայրենիքի սահմանը
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ 
Շնորհավոր ամանոր և ս. Ծնունդ
ԴՈՒԽՈՎ...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին