▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենուրեք կուսակցական ու կոալիցիոն քծնողներին նշանակելով` սպանում են տաղանդավոր մարդկանց...

 

«Էդքան դժվար է՞ Թետչերի ասածն իրականացնել: Ասում եմ՝ իրականացնել, ոչ թե դրա մասին անվերջ խոսել, որովհետև ՀՀ նախագահից ու վարչապետից սկսած, ԿԳ նախարարով վերջացրած այս մասին միայն խոսում են, սակայն ամենուրեք իրենց կուսակցական ու կոալիցիոն անտաղանդներին, քծնողներին, կաշառակերներին ու անպատասխանատուներին պաշտոնների նշանակելով և որ ամենազավեշտալին ՝ նրանց մեղավոր անգործությունը մեդալներով խրախուսելով, ուղղակի սպանում են մեր մեջ եղած տաղանդավոր մարդկանց ստեղծելու, նախաձեռնելու ու մեր երկիրը շենացնելու ջանքերը: Ավելացնեմ, որ եթե հանկարծ նրանց մեջ հայտնվում են տաղանդավորներ, ապա նրանց կուսակցականացնելով տեղն ու տեղը հեղինակազրկվում է այդ տաղանդը, ու ամենավատն այն է, որ այդ մարդիկ, նույնիսկ չուզենալով, գնում են այդ քայլին: Իսկը կոմունիստական համահարթեցում:
Չնայած, հիշեցնեմ Թետչերի ասած մի այլ թևավոր միտք՝ 
 ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՄԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՇԱՏ ԽՈՍԵԼ, ԱՊԱ ԴԱ ՏՎԵՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ, ՈՐ ԱՅԴ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ ԴԱՌՆԱ՝ ՏՎԵՔ ԿԱՆԱՆՑ»: 
Фото Геннадия Габриеляна.
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին