▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը՝ մշակույթի գործիչների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման և կերակրատաշտակից օգտվող մտավորականների մասին

Հումորիստ, դերասան Հայկ Մարությանը Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով Սերժ Սարգսյանի հետ մտավորականների վերջին հանդիպման մասին հարցին, ասել է, որ եթե իրեն հրավիրեին այդ հանդիպմանը՝ չէր գնա.

«Ինձ համար ամեն ինչ պարզ է, ես հարց չունեմ տալու, իմ հարցերի բոլոր պատասխաները ես տեսել եմ երրորդ նախագահի կառավարման ընթացքում, ինձ համար ոչ մի հարց բաց չի, որ ես հարցնեմ ու ինչ որ պատասխան ակնկալեմ: Պետք է հանդիպման գնաս երկու պատճառով՝  կամ ինչ որ հարց ունես, որ պետք է հետաքրքիր պատասխան ստանաս  կամ ինչ որ մի խնդիր բարձրացնես, որի լուծումն  ակնկալես, որ լինի...երկու դեպքում էլ ես իմաստ չեմ համարում գտնվել այնտեղ...»,-ասել է Հայկ Մարությանն ու ավելացրել. «մի փոքր զարմացա, որ այնտեղ  մի քանի հոգի տեսա, որ էսպես ըմբոստացած դիրք ունեն, բայց ոչ հարց են տվել, ոչ էլ հասկացա, թե ինչ էին անում...»:

 Ըստ Հայկ Մարությանի, դա հանդիպում էր ոչ թե «ինտելիգենցիայի»՝ մտավորականության, այլ մշակութային գործիչների հետ էր... «Մտավորականությունը, ի վերջո, դա միայն  մշակույթի ներկայացուցիչները չեն...Կարող  է մշակույթի ներկայացուցիչ լինի, բայց մտավորական չլինի»,-նկատել է Հայկ Մարությանը: 

Հարց տվողի նկատառմանը, որ Սերժ Սարգսյանը «կշտամբել» է այն մտավորականներին, ովքեր չեն դատապարտել   Սասնա ծռերի գործողությունը, Հայկ Մարությանը պատասխանել է.  « Երևի թե ճիշտ է ասել,քանի որ,  ոնց հասկացել եմ, և այդպես է՝ Սասնա Ծռերի գործողությունն ուղղված էր հենց նախագահի դեմ, էդ մարդն էլ իրավունք ունի նեղանա նրանցից, ովքեր սնվում են իշխանության կերակրատաշտակից, բայց երբ ժամանակը գալիս է՝ իրեն չեն պաշտպանում»:

Ըստ Հայկ Մարությանի՝ Սասնա Ծռերի գործողությունը ճարահատյալ քայլ էր՝ փոխելու երկրում ստեղծված վիճակը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին