▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ամիրյանն աննախադեպ ճաշկերույթ է կազմակերպել Գլենդեյլում

Եվս մեկ աննախադեպ ճաշկերույթ, այս անգամ՝ Գլենդեյլում. Ֆեյսբուքում տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը:

«2017թ. հունվարի 4-ին Գլենդեյլի «Ֆրեսկո» ռեստորանում աննախադեպ ճաշկերույթ էր. մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքականության մեջ ներգրավված հայտնի ամերիկահայերին ճաշի էր հրավիրել Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նա ներկայացրեց Հայաստանի մշակույթի նախարարության կարճաժամկետ ու երակարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ ներդրումային, բոլորին հրավիրեց Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը։
Առաջին նման առաջարկները եղան հենց տեղում և արդեն քննարկման փուլում են»,- գրում է խոսնակը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին