▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանը կարողանում է պայթեցնել լճացման եզրին գտնվող դաշտը

Հարութ Ուլոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ես ասում էի` Լևոն Տեր-Պետրոսյանը միանշանակորեն մնում է հայաստանյան քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործիչը, սակայն այժմ ընդունում եմ սխալս: Տեր-Պետրոսյանը ոչ միայն ամենաազդեցիկ գործիչն է, այլև, քաղաքականությամբ շատ, թե քիչ հետաքրքրվող մարդկանց մեծ մասի մոտ, նա, կամա, թե ակամա, թեկուզ ենթագիտակցաբար, ընկալվում է որպես Հայաստանի գործող նախագահ` այդ ընկալումից բխող դրական ու բացասական արձագանքներով:


Ցանկացած արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների ժամանակ մարդկանց մեծամասնությունը սպասում է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ այլ ինչ-որ մեկի, այլ, միանշանակ, Տեր-Պետրոսյանի ելույթին կամ հայտարարությանը: Ոչ մի այլ գործչի ոչ մի ելույթ չի արժանանում այդքան դրական ու բացասական գնահատականների: Այո, Տեր-Պետրոսյանը եզակի է նաև հենց այդ բացասական արձագանքներով, քանի որ ոչ մի այլ գործիչ չի արժանանում նման լրջագույն վերաբերմունքի` թեկուզ ամենասուր էմոցիոնալ քննադատությունների: Մնացած բոլոր մեր "լիդերների" ելույթներն ու հայտարարությունները արհամարվում են, իսկ ամենալուրջ արձագանքները հնչում են բացառապես ծաղրի մթնոլորտում:

Ընդամենը անցած տարվա կտրվածքով.

- Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորը խոսում էին համախմբվածության, ազգովի Արցախ մեկնելու պատրաստակամությունից: Հենց Տեր-Պետրոսյանը նույն նպատակով հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, ապա մեկնում է Արցախ, քաղաքական դաշտը, բառիս բուն իմաստով, պայթում է:

- ՊՊԾ գնդի գրավման օրերին բոլորը խոսում են "Սասնա Ծռեր"-ի հերոս լինելու մասին, հետագա զոհերի բացառման ու խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտության մասին, բայց հենց Տեր-Պետրոսյանն է բացառապես նույն բանը հայտարարում` քաղաքական լեզվով, քաղաքական դաշտը, բառիս բուն իմաստով, պայթում է:

- Սերժ Սարգսյանը խոսում է Արցախի խնդրի մասին, բանի տեղ դնող չկա, բացահայտ խոսում է տարածքներ հանձնելու մասին, առավելագույնը` նվնվում են: Հենց Տեր-Պետրոսյանն է խոսում փոխզիջման հրամայականի մասին, արդեն որ երրորդ անգամ քաղաքական դաշտը, բառիս բուն իմաստով, պայթում է: 

Չերկարացնելով, ցանկանում եմ խոստովանել, որ անձամբ իմ համար Տեր-Պետրոսյանի գլխավոր արժանիքը հենց այդ է, որ նա մշտապես կարողանում է պայթեցնել ծայրահեղ լճացման եզրին գտնվող մեր քաղաքական դաշտը: Առանց նրա լրջագույն ներգրավվածության, մեր քաղաքական դաշտի առանց այդ էլ աննախանձելի վիճակը տասնապատիկ անգամ ավելի խայտառակ վիճակում էր լինելու:

Այսօր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է:
Շնորհավոր, մեծարգո պարոն նախագահ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին