▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասադը կգնա Աստանա՝ Սիրիայի հարցով բանակցելու

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է մասնակցել սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումներին:

«Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հարցերը, սահմանափակումներ չկան»,- ֆրանսիացի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ասադը:

Համաձայն թուրքական իշխանությունների հաղորդման՝ Սիրիայում խաղաղության հաստատման համաժողովի կազմակերպիչները Ռուսաստանն ու Թուրքիան են, այն տեղի կունենա հունվարի 23-ին,-հաղորդում է bbc-ն:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պայմանավորվել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խաղաղ բանակցությունների գործընթացն Աստանայում շարունակելու հետ կապված Սիրիայում հակամարտող կողմերին արված առաջարկի շուրջ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությանը և հայտարարել է Աստանայում այդ բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին