▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ամուսնուս բարեկամն ասել էր՝ երեխա չունենալու պատճառով ենք ամուսնալուծվել, գուցե ճիշտ է. Ելենա Բորիսենկո

Կարելի էր ամուսնանալ, ընտանիք կազմել, ուղղակի սխալ մարդու էի ընտրել. Ագնեսա Շահնազարյան

Մինչ օրս կան երեխաներ, ովքեր սոված են գնում քնելու. ամոթ է… Բարույր Ջամբազյան

Սեյրան Օհանյանը նույնիսկ իր տուն-տեղը վաճառելու դեպքում չի կարողանա գործունակ կուսակցություն ստեղծել.Քաղաքագետ

25 տարի շարունակ այս խնդրից փախել են բոլորն անխտիր, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից


2017-01-11 12:16:52

Հայ ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լևոն Տեր-Պետրոսյանի համագումարյան ելույթի ու դրան հաջորդած քննարկումների ու արձագանքների առիթով

1. Այդպես էլ ոչ ոք, լինի քաղաքական, թե հասարակական դաշտից, ոչ մի այլընտրանքային կոնցեպտ հասարակությանը չներկայացրեց: Ելույթին արձագանքելու մասին չեմ խոսում, այլ Արցախյան հարցում ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ, որ գոյություն ունի անկախ Տեր-Պետրոսյանի մոտեցումներից:

2. Մտովի փորձեք հանրային գիտակցությունից ջնջել/հանել Տեր-Պետրոսյանի՝ նախորդ 25 տարիների ասելիքը ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Տեսեք տակն ի՞նչ կմնա: Անկախությունից սկսած, ավելի քան 25 տարի ուրիշ ո՞վ է ասելիք, լուծում առաջարկել հասարակությանը` մեր պետության առջև կանգնած ամենացավոտ հարցի վերաբերյալ: Տակը մնացածն իրար որ գումարեք՝ 3 էջ կարող է չլինի: 25 տարի շարունակ այս խնդրից փախել են բոլորը! Բոլորն անխտիր, բացի Տեր-Պետրոսյանից ու նրա ղեկավարած քաղաքական ուժից: Մեզ համար Արցախյան հարցը խնդիր է, որ պետք է լուծել: Ինչպես կյանքի որևէ բնագավառում որևէ բարդ խնդրի հանդիպած մարդը կփորձի լուծել այն: Մյուսների համար ղարաբաղյան հարցը կամ գլխացավանք է, որից պետք է հնարավորինս հեռու մնալ՝ քաղաքականապես անշահեկան վիճակում չհայտնվելու համար կամ հայրենասիրություն խաղալու գործիք, ինչը սովորաբար կառուցվում է ատելության քարոզի, ազգային սնապարծության, սեփական ուժերի գերագնահատման և իհարկե մեր զինվորների կյանքերի վրա: Պատված պատասխանատվության ԲԱՑԱՐՁԱԿ բացակայությամբ: Որովհետև ՑԱՆԿԱՑԱԾ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ:

3. Հազար անգամ էլ լինի, չարժի զլանալ ու հիշեցնել, որ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է հանրային գործունեության ու խոսքի առանցքը: Դա է, որ քաղաքական խոսքը տարբերում է ճամարտակությունից ու բեսեդկայի գյալաջիներից (ներողություն` հայերեն համարժեքը չգտա), պրագմատիզմն` ավանտյուրիզմից ու wishful thinking-ից (ցանկալին իրականի տեղ դնելու մտայնությունից): Ամենահեշտ բանն է` նստել ու սեփական երազները, որոնք ոչ մի աղերս չունեն երկրի ռեսուրսների ու ձևավորված իրողությունների հետ, ներկայացնել հանրությանը` որպես պետությանը փորձություններից դուրս բերելու (իրականում` փորձանքի մեջ գցելու) ծրագիր:

4. Հայտնի բան է. մարդիկ նյարդայնանում են, երբ գիտեն, որ իրենք սխալ են, իսկ դիմացինն` իրավացի: Եվ հակառակը՝ անսահման խաղաղ են, երբ գիտեն, որ ճիշտն իրենք են, և որ այդ բանավեճում ամեն ինչ` փաստեր, տրամաբանություն, ժամանակ, աշխատում են իրենց օգտին: Անհիմն խոսողները նյարդայնանում են, շեղում թեման պիտակների դաշտ, խոսում ամեն ինչից, բացի բուն թեմայից և աղավաղում դիմացինի ասելիքը: Հիմա հետահայաց նայեք Տեր-Պետրոսյանի ելույթին հաջորդած արձագանքներին, և ամեն ինչ պարզ կդառնա: Եվ եթե ուշադիր հետևեք առաջիկա նախընտրական քարոզարշավին, ամեն ինչ էլ ավելի պարզ կդառնա»:




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.