▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մի տեղ գնում եմ, հետ չեմ վերադառնում, խանգարողներին էլ հեռացնում եմ.Փոստանջյան

«Ժառանգությունը» կներկայանա իր հայտով, իր օրակարգով և կփորձի համախմբել ողջ հանրությանը,-այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորն արդյունավետ չհամարեց ընտրություններին ընդառաջ դաշինքներ կազմելը: Վստահ չէ, որ այդ դաշիքներն արդյունավետ են լինելու և իրականում ունենալու են ազատ եւ արդար մղումներ:

Հարցին՝ եթե կուսակցությունը, այնուամենայնիվ, որոշի գնալ դաշինք կազմելու ճանապարհով, Փոստանջյանը դուրս կգա՞ կուսակցությունից, պատգամավորը պատասխանեց. «Ընդհանրապես, ես եթե մի տեղ գնում եմ, հետ չեմ վերադառնում, եթե ինձ խանգարում են, ապա խանգարողներին եմ հեռացնում: Ես այդպիսի դիրքորոշմամբ եմ հանդես գալիս»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին