▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արդվի համայնքում հանք բացելու վերաբերյալ լսումները տապալվեց, գյուղապետը «փախած է»

Բարորակ ուռուցք են ախտորոշել, սակայն պարզվել է չարորակ է. կինը մահացել է

Առաջիկա 3 տարիներին Հայաստանում կրթության ոլորտին ավելի քիչ գումար կհատկացվի

Հայտարարություն. ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է

Ինչո՞ւ հայ զինվորների կտրած գլուխների մասին Մինսկի խումբը նման հայտարարություն չարեց.ՄԻՊ նախկին պաշտպան



2017-01-12 13:10:35

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ին հայտարարություն էին տարածել Ամանորի նախաշեմին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ նշելով, որ Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի համար, որը հանգեցրեց մարդկային զոհերի.

«Հայաստանի Զինված ուժերը դեռ իրենց մոտ են պահում մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը»,-նկատել են միջնորդները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ անելով խստորեն պահպանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Համանախագահները կոչ են արել նաև անհապաղ վերադարձնել աճյունները` հիշեցնելով «խնդրի բացառապես հումանիտար բնույթը»:

«Ինչո՞ւ հայ զինվորների կտրած գլուխների մասին նման հայտարարություն չեղավ: Հումանիզմից ելնելով հավասար ձևով թող անդրադարձ կատարեին, ի՞նչ է, Ադրբեջանից որևէ հումանիզմի դրսևորում չե՞ն ակնկալում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով.

«Նման հայտարարություններն ուղղակի ոգևորում են ու նպաստում, որ Ադրբեջանը դիմի վայրագ գործողությունների: Սա անուղղակի մասնակցություն է, քողարկում»:

Նրա խոսքով՝ եթե հայկական դիվանագիտական ուժն ավելի ակտիվ չաշխատի, մենք մնալու ենք այս դաշտում: 

«Հայկական կողմը պետք է խորքային դիվանագիտական աշխատանք կատարի: Պասիվ է նաև հանրությունը: Միջազգային կառույցներին դեկտեմբերի 29-ի միջադեպի հետ կապված որևէ նամակ չի ուղղվել»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հայկական կողմում կա մեկ ադրբեջանցի զինծառայողի դի։

Անի Կարապետյան




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.