▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ միլիցա մի սարքեք. Կարեն Կարապետյան

 

 «Դա համարում եք, որ ի՞մ գործառույթն է՝ զանգ տամ ջղային տոնով ասեմ՝ շաքարի գնին ձեռք չտաք: Օլիգարխների հետ ես ինձ շատ հանգիստ եմ զգում: Կարագի, ալյուրի գները թանկացել են, սակայն` ոչ ահագին: Գնողունակությունը ձեր եղել է նորմալ, ոչ վատ, քան անցած տարի: Ձեր գնողունակությունը անգամ հարյուր դրամով չի ընկել: Իսկ առեւտուրը կրճատվել է ընդհանուր տնտեսական վիճակից: Շաքարի գինը բարձրացե՞լ է, թե ոչ, չգիտեմ, մնացած ապրանքների գները, որ իջել են, ինչո՞ւ չեք ասում»,- այս մասին կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով շաքարի, ալյուրի գների բարձրացմանը, ինչպես նաև օլիգարխների հանդեպ գնային քաղաքականություն զսպմանը:

 

Հարցին՝ արդյո՞ք լսել է բանանի կամ շաքարավազի շուկայի մենաշնորհման մասին, վարչապետը պատասխանեց, որ իր ուժերից պարզապես վեր է անձամբ ճանաչել բանանի կամ ջեմի յուրաքանչյուր ներմուծողի:

«Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն բանան ներկրողին ես իմանամ: Ինձ համար կարեւոր հարց չէ` պատիժ կրել են, թե ոչ, կարեւորը էլ նման տենդենց չլինելն է: Ինձ մլիցա մի սարքեք»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին