▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ չի ուշանա. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղաքականության վերաբերյալ չի ուշանա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Գագիկ Ծառուկյանը 2016 թվականի տարեվերջին հայտարարել էր, որ այդ հարցի հետ կապված անձամբ հայտարարություն կանի: Այդ հայտարարությունում հնչելու են հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ընդգծեց Տոնոյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին