▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ եք մեր զավակների նահատակության օրը ընտրություն անցկացնում.Հրամանատարը զարմացած է

«Դավադրությունը չկարողացան իրագործել՝ հայ զինվորի քաջության շնորհիվ.նա անդամահատվեց, բայց չլքեց դիրքը, իսկ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելն ուղղակի սրբապղծություն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանն ու զարմացած հարցրեց.

«Մի՞թե խորհրդարանում մեկ հայ չկար: Ապրիլի 2-ը սգո օր է: 100-ից ավելի հայ պատանիների սպանել տվեցին: Մեր շրջանի զոհերից մեկի քիթն ու ականջներն էին կտրած, աչքերն էլ հանված էին: Նրանք նահատակներ էին, չէ՞: Նրանց  արյունը դեռ չի չորացել, շիրիմները թարմ են: Հայ ժողովրդի մեջ չկա՞ մեկը, որ ասի՝ ինչո՞ւ եք մեր զավակների նահատակության օրը ընտրություն անցկացնում»:

«Թալին» ջոկատի հրամանատարը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին էլ խոսք չունի՝ անվաստակ, գոռոզամիտ պատանի է,-ասաց նա ու հավելեց.

«Եկավ ու ազգի գլխին միանգամից հարկ դրեց: Ինքը պետք է պատասխան տա սրա համար, իրեն նշանակողներն էլ: Մենք գիտեինք, որ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին էին նշանակելու նախարար: Իր երկրպագուն չեմ, բայց խիստ մարդ էր, բանակի համար մի բան կարող էր անել»:

Խոսելով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին՝ Սարգիս Կարապետյանը նկատեց.

«Հայ ժողովրդի թշնամին իշխանությունն է: Ընտրություններին հաղթել նրանց հնարավոր չէ, տապալել՝ շատ հեշտ է: 7 կուսակցությունների բերել են, որ ժողովրդին պառակտեն, իսկ իրենք հաղթեն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին