▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաղթում եմ իրեն ամենայն բարիք.Մարտիրոսյանը Բախշյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալու մասին

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ի պատասխան՝ Անահիտ Բախշյանի՝ «Առավոտ»-ին տված հարցազրույցում կուսակցությունից դուրս գալու հիմնավորումներին.

Համաձայն չլինելով տիկին Բախշյանի բերած հիմնավորումների հետ, այնուամենայնիվ, նկատի ունենալով նաև իր հետ անցած մեր պայքարի ճանապարհը, մաղթում եմ իրեն ամենայն բարիք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը Առավոտ.am-ի հետ զրույցում հիմնավորել է  «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու որոշումը: «Ես «Ժառանգությանն» անդամակցել եմ որպես արեւմտամետ արժեքներ ունեցող եւ ՀՀ-ն այդ ուղղությամբ տանող քաղաքական ուժի: Այսօր եւ մեկ տարի առաջ էլ «Ժառանգության» քննարկումներն այնպիսի քաղաքական ուժերի հետ են եղել, որ լուրջ կասկածի տակ է դրվել արեւմտամետ գիծը: Ես ուղղակի ինձ անհամատեղելի եմ համարում այդ ուղղության՝ ռուսական ուղղության հետ»,- ասել է  տիկին Բախշյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին