▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է

Armtimes.com-ը գրում է. ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների պաշտոնական առաջին հանդիպումն ավարտվել է: Այն կայացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի գինու, օղու կամբինատ»,-ի շենքում գտնվող գրասենյակում (ԲՀԿ-ի նախկին գլխավոր գրասենյակ):

Հանդիպման վերաբերյա կայքը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, արդեն ավարտվե՞լ է հանդիպումը, ի՞նչ հարցեր եք քննարկել:

-Տարածքային կառույցների կազմակերպչական հարցեր:

-Հանդիպմանը եղել են միայն ԲՀԿ քաղխորհրդի անդամները՞:

-Եղել են տարածքային կառույցների ղեկավարներն ու կուսակցական պատգամավորները:

-Այլ քաղաքական ուժերից ներկայացուցիչ չի՞ եղել:

-Ոչ, սա առաջին հանդիպումն էր:

-Որտե՞ղ եք հանդիպել՝ ԲՀԿ նախկին գրասենյակո՞ւմ, թե նոր գրասենյակում:

-Կուսակցության նախկին գրասենյակում:

-Դաշինքների հետ կապված հարցեր քննարկե՞լ եք, ո՞ւմ հետ եք համագործակցելու, Ծառուկյանն ի՞նչ ասեց:

-Պարոն Ծառուկյանն ասեց, որ բաց ենք բոլորի համար:

-Լիազորվա՞ծ են արդեն մարդիկ, որոնք պետք է բանակցություններ վարեն:

-Նման հարց չի քննարկվել՝ լիազոր լինել ու չլինելու: Ասեց, որ բաց ենք բոլորի հետ համագործակցելու:

-Կա՞ քաղաքական ուժ, որի հետ ԲՀԿ-ն չի համագործակցի:

-Նման հարց չի բարձրաձայնվել:

-Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ղեկավարի պարտականությունները ստանձնե՞լ է, այս հարցը ո՞նց է կարգավորվում:

-Ի՞նչ է նշանակում կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնել:

-Հիմա կուսակցությունը Նաիրա Զոհրաբյա՞նն է ղեկավարում, թե Գագիկ Ծառուկյանը:

-Կուսակցության ղեկավարն այսօր Նաիրա Զոհրաբյանն է, կուսակցության առաջնորդը միշտ եղել ու մնացել է Գագիկ Ծառուկյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին