▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում են «ժառանգության» վրա սև PR անելով` գումար աշխատել, բայց բարոյականության չափանիշները թող չանցնեն

tert.am-ը գրում է.  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը  հերքեց տեղեկատվությունը, թե երեկ կուսակցության վարչության նիստի ժամանակ  փորձել է ապտակել իր վաղեմի կուսակցական ընկերուհի Զարուհի Փոստանջյանին:


-Պարոն Մարտիրոսյան, ճի՞շտ է տեղեկությունը, որ փորձել եք ապտակել Զարուհի Փոստանջյանին:

- Մարդիկ ուզում են «ժառանգության» վրա սև PR անելով` գումար աշխատել, ընտանիք պահել, բայց  բարոյականության չափանիշները , նորմերը թող չանցնեն:

-Բայց չե՞ք փորձել  ապտակել:

-Ուրեմն,  իմ կյանքի ընթացքում չի կարող լինել իգական սեռի ներկայացուցիչ, որն ասի, որ Արմեն Մարտիրոսյանն իրեն մատով կպել է։


-Իսկ նիստը լարվա՞ծ էր անցնում:

-Բացարձակ լարվածություն չի եղել, հունից հանելու խնդիր չի եղել, հակառակը, շատ հանգիստ ես ու Զառան երեկ խոսել ենք:

-Հիմա նիստն այսօր ե՞րբ է շարունակվելու:

-Իսկ ո՞վ ասեց, որ շարունակվելու է:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին