▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք Ծառուկյանը փորձե՞լ է իր անձնական կապերն օգտագործել...Պարզաբանում

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս օրերին շատ է շահարկվում այն հարցը, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը փորձել է իր անձնական կապերն օգտագործել Ալեքսանդր Լապշինի արտահանձնման գործընթացը կասեցնելու գործում: 
Հարցի առնչությամբ ուզում եմ նշել, որ տարբեր շրջանակների կողմից նման հարցադրումը կամ խնդրին չտիրապետելու կամ պարզ ուղղորդվածության միտում ունի։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ նման խնդիրները չեն քննարկվում և առավել ևս՝ չեն լուծվում անձնական կապերի համատեքստում։ Սա բացառապես միջպետական հարաբերությունների դաշտ է։ Լապշինի խնդիրը պետք է քննարկվի ԱԳՆ խողովակներով, խորհրդարանական դիվանագիտության և կամ այլ միջազգային ձևաչափերում։ Հիշեցնեմ նաև, որ խոսքը ՌԴ քաղաքացու մասին է, և որքանով տեղյակ եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բավական ակտիվ զբաղվում է խնդրով։ 
Իսկ անձնական կապերով կամ անձնական հեղինակությամբ կարելի է այլ պետություններից ավելի մեծ թվով գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հրավիրել Արցախ։ Ինչն էլ, հավատացնում եմ Ձեզ Գագիկ Ծառուկյանը անպայմանորեն կիրականացնի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին